Նվեր-քարտերը «Գնորդի աչքերով» 

 

Ավելի ու ավելի շատ սպառողներ են այժմ առցանց նվեր-քարտեր գնում և նրանց ճնշող մեծամասնությունը շատ բավարարված է այդ գործարքներից:

Բնագավառի առաջատարներ Cash Star բիզնես լուծումներ առաջարկող ընկերության և Libran Research & Consulting-ի իրականացրած «Նվեր-քարտերը սպառողների աչքերով» հետազոտությունը ցույց է տվել, որ նվեր-քարտերի առցանց գնորդների 91%-ը բավարարված է իր գնումով: Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է, թե ովքեր են հանդիսանում նվեր-քարտերի գնորդները, ինչքանով են նրանք բավարարված իրենց կատարած գնումով, որ անհատականացնող առանձնահատկություններն են կարևոր հաճախորդների համար, ինչքանով է նրանց համար գերադասելի ինքնասպասարկումը և ինչպիսի դեր են խաղում հատուկ առաջարկները գնման որոշում իրականացնելիս:

«Cash Star-ը կենտրոնանում է առևտրային հաճախորդներին գնումներ կատարելու բացառիկ հարթակ առաջարկելու վրա: Մենք ցնցնված ենք, որ հետազոտությանը մասնակից հաճախորդների 91%-ը գոհ է Cash Star-ի առաջարկած առցանց գնումների համակարգից», - նշել է Cash Star-ի գործադիր տնօրեն Բեն Քեփլանը,- «այս հետազոտությունը ապացույցն է մեր՝ ազդեցիկ և ինտուիտիվ գնման համակարգ ապահովելու նվիրվածության»:

Հետազոտությունը ցույց է տվել, որ առցանց նվեր-քարտեր հիմնականում գնում են միջինում $89000 բարձր ընտանեկան եկամուտ ունեցող կանայք՝ իրենց ընտանիքի անդամների կամ ընկերների համար: Չնայած, որ հաճախորդների մեծ մասը անհատականացման որոշակի աստիճան էր փնտրում, դրանց մեծամասնությունը հրաժարվում էր այդ առանձնահատկության համար ավել վճարել: 

«Չնայած նվեր մատուցելու անհրաժեշտությունը հանդիսանում է նվեր-քարտեր գնելու առաջնային նախապայմանը (73%), ակցիաները նույնպես հանդիսանում են գնումների խթան (18%): Մինչդեռ յուրաքանչյուր ապրանքանիշ ունի ակցիաներ կազմակերպելու իր ուրույն մեթոդը. նվեր-քարտերի աճող վաճառքի ծավալներ ապահովելու, նոր հաճախորդներ գրավելու և տոներին կատարվող ծախսերն իր մոտ կենտրոնացնելու նպատակով ակցիաներ և հատուկ առաջարկներ իրականացնելուն աջակցող հատուկ հարթակ ունենալը հավանաբար կարևոր է», - նշվում է հետազոտության մեջ:

Հետազոտությունն ուսումնասիրել է «նվեր-քարտերի նվիրված գնորդներին», որոնք տարեկան 9 կամ ավել նվեր-քարտեր են գնում:

Աղբյուր` http://www.incentivemag.com/Gift-Cards/Retail/Gift-Card-Resellers-Digital-Card-Acceptance/