Ինչպես պատվիրել

 

1. Կարող եք պատվիրել զանգահարելով +374 11 58 11 11 հեռախոսահամարով

 

2. Կարող եք պատվիրել ONLINE և վճարել կանխիկ

Ցանկության դեպքում Դուք կարող եք առցանց պատվիրել Ձեր նախընտրած նվեր-քարտը և վճարումը կատարել մեր աշխատակցին, ով Ձեզ այն կառաքի:

Մեր կայքում նվեր-քարտեր պատվիրելու համար անհրաժեշտ է մտնել նախընտրելի բաժինը գլխավոր մենյուներից որևէ մեկով, որոնք տեղակայված են կայքի վերին հատվածում՝ թափվող տեղեկատուներում: Որպեսզի պատվիրեք Ձեր նախընտրածը առաջարկվող տեսականուց` անհրաժեշտ է սեղմել համապատասխան նվեր քարտի նկարը: Այսպես կայքը Ձեզ կտեղափոխի համապատասխան քարտի էջ, որտեղ  կարող եք սեղմել նվեր-քարտի նկարագրության տակ գտնվող «Ավելացնել զամբյուղ» կոճակը: Այնուհետև Ձեր ընտրած ապրանքը կհայտնվի «Ձեր Գնումների Զամբյուղում», որը տեղակայված է էջի աջ անկյունում: Այստեղ արտացոլվում են Ձեր կողմից ընտրված նվեր-քարտերը, նրանց գները, քանակն ու հանրագումարը: Երբ ցանկալի բոլոր նվերները գտնվում են զամբյուղում, կարող եք ձևակերպել պատվերը` մտնելով «Ձեր Գնումների Զամբյուղը» էջ: Այստեղ կարող եք փոփոխել ընտրված քարտերի քանակը կամ հեռացնել զամբյուղից (քանակի փոփոխման դեպքում սեղմեք «Նորացնել» կոճակը, հեռացնելու համար սեղմեք քարտի նկարի վրա տեղակայված «Հեռացնել» կոճակը):

Եթե Դուք ցանկանում եք օգտվել նաև առաքման ծառայությունից, ապա պետք է լրացնել «Առաքում» մասի անհրաժեշտ տվյալները`

- Ձեր հեռախոսահամարը և էլ. փոստի հասցեն, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանանք կապ հաստատել Ձեզ հետ,

- այն հասցեն, ուր պետք է առաքվի նվեր-քարտը,

- ստացողի հեռախոսահամարը, որը կօգտագործվի միայն հատուկ դեպքերում, օրինակ՝ եթե ստացողը տեղում չէ, կամ սխալ հասցե է նշված պատվերում և չի հաջողվում կապ հաստատել պատվիրատուի հետ:

Նվեր-քարտերի պատվերը ձևակերպելու համար հարկավոր է սեղմել «Պատվիրել» կոճակը: Բացված էջում հարկավոր է լրացնել պահանջվող տվյալները և սեղմել «Հաստատել» կոճակը: Այս քայլից հետո մեր աշխատակիցը կկապնվի Ձեզ հետ պատվերի իսկությունը ստուգելու և առաքման վայրը ճշտելու համար: Այնուհետև մենք կառաքենք նվեր-քարտը և Դուք կկարողանաք կատարել կանխիկ վճարում:

 

3. Կարող եք գնել ONLINE բանկային քարտի միջոցով

Մեր կայքում նվեր-քարտեր գնելու համար անհրաժեշտ է մտնել նախընտրելի բաժինը գլխավոր մենյուներից որևէ մեկով, որոնք տեղակայված են կայքի վերին հատվածում՝ թափվող տեղեկատուներում: Որպեսզի պատվիրեք Ձեր նախընտրածը առաջարկվող տեսականուց` անհրաժեշտ է սեղմել համապատասխան նվեր քարտի նկարը: Այսպես կայքը Ձեզ կտեղափոխի համապատասխան քարտի էջ, որտեղ  կարող եք սեղմել նվեր-քարտի նկարագրության տակ գտնվող «Ավելացնել զամբյուղ» կոճակը: Այնուհետև Ձեր ընտրած ապրանքը կհայտնվի «Ձեր Գնումների Զամբյուղում», որը տեղակայված է էջի աջ անկյունում: Այստեղ արտացոլվում են Ձեր կողմից ընտրված նվեր-քարտերը, նրանց գները, քանակն ու հանրագումարը: Երբ ցանկալի բոլոր նվերները գտնվում են զամբյուղում, կարող եք կատարել գնումը` մտնելով «Ձեր Գնումների Զամբյուղը» էջ: Այստեղ կարող եք փոփոխել ընտրված քարտերի քանակը կամ հեռացնել զամբյուղից (քանակի փոփոխման դեպքում սեղմեք «Նորացնել» կոճակը, հեռացնելու համար սեղմեք քարտի նկարի վրա տեղակայված «Հեռացնել» կոճակը):

Նվեր-քարտերը գնելու համար հարկավոր է սեղմել «Գնել հիմա» կոճակը: Այստեղ կարող եք անկանխիկ վճարել` լրացնելով պահանջվող տվյալները:

Եթե Դուք ցանկանում եք օգտվել նաև առաքման ծառայությունից, ապա պետք է լրացնել «Առաքում» մասի անհրաժեշտ տվյալները`

- Ձեր հեռախոսահամարը և էլ. փոստի հասցեն, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանանք կապ հաստատել Ձեզ հետ,

- այն հասցեն, ուր պետք է առաքվի նվեր-քարտը,

- ստացողի հերախոսահամարը, որը կօգտագործվի միայն հատուկ դեպքերում, օրինակ՝ եթե ստացողը տեղում չէ, կամ սխալ հասցե է նշված պատվերում և չի հաջողվում կապ հաստատել պատվիրատուի հետ:

Առաքման տվյալները լրացնելուց հետո ընտրեք վճարման տարբերակը և սեղմեք «Գնել հիմա»:

Եթե որևէ բարդություն կամ անհասկանալի հարցեր առաջանան պատվերի ձևակերպման ժամանակ,  կարող եք զանգահարել +374 11 58 11 11 հեռախոսահամարով. մենք սիրով կօգնենք Ձեզ: