Քանակը

Առաքումը սկսած 600 դրամից

PUB 37 ՆՎԵՐ ՔԱՐՏԵՐ

«PUB 37»-ը դասական գաստրոփաբ է, որն առաջարկում է բարձրորակ լցնովի գարեջրերի մեծ տեսականի` ներկրված անմիջապես Իռլանդիայից, Բելգիայից, Չեխոսլովակիաից, Միացյալ Թագավորությունից և Գերմանիայից: Առաջարկվող գարեջրերի ցանկում են իռլանդական ստաուտ «Murphy’s»-ը, ինչպես նաև աշխարհահռչակ «Guinness»-ը, բոլորի կողմից սիրված բելգիական «Leffe»-ն, հանրահայտ բրիտանական «London Pride»-ը և այլն: Հաճախորդները «PUB 37»-ը նախընտրում են նաև իր համեղ խոհանոցի համար, որն առաջարկում է շատ համեղ սթեյքեր, խմբակային ուտեստներ, գարեջրի խորտիկներ և այն ամենն ինչ անհրաժեշտ է լավ ընթրելու համար: Բացի վերը նշվածից, հաճախորդները «PUB 37»-ը սիրում են իր ջերմ և ընկերական մթնոլորտի համար, որտեղ յուրաքանչյուրը զգում է իրեն ինչպես տանը` շրջապատված ընկերներով: Մասնավորապես, սիրված են կենդանի երաժշտությամբ ուղեկցվող երեկոները: Անձնակազմը անհատական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուր հաճախորդին` մեծապես կարևորելով հաճախորդի գոհունակությունը: Եվս մեկ բան, որ առանձնացնում է «PUB 37»-ը, դա մեկ մետրանոց գարեջրի մատուցման յուրահատուկ ձևն է և կանոնավոր կերպով թարմացվող սննդի և խմիչքի տեսականին:

  • 10000 Դրամ

Լավագույն քարտեր