Առաքումը սկսած 600 դրամից

MARY ՆՎԵՐ ՔԱՐՏԵՐ

Մերի օծանելիքի խանութների ցանցը սկսեց իր ուրույն տեղը զբաղեցնել Երևանում սկսած 1996 թ. – ից՝ ներկայացնելով ոչ միայն իր առաջին, այլև ՀՀ- ում առաջին օծանելիքի խանութ սրահը՝ Աբովյան 31 հասցեով: Թվով երկրորդ խանութ սրահը բացվեց անմիջապես հաջորդ տարի: Այժմ խանութ- սրահները թվով չորսն են: Այս տարիների ընթացքում ՄԵՐԻ խանութների ցանցը մեծ ճանաչում ձեռք բերեց շնորհիվ առաջարկվող ապրանքների բարձր որակի և միաժամանակ գնային ճկուն համակարգի: ՄԵՐԻ խանութների ցանցը լրջորեն է մոտենում առաջարկվող ապրանքների ընտրությանը և աշխատում է միջազգային շուկայի առաջատար արտադրողների հետ և համարվում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի միակ և պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում, ինչպիսիք են` Pupa Milano, Garnier, L'oreal Paris, Maybelline NY, Lirene, Van Cleef & Arpels, S.T. Dupont, Boucheron, Balmain, Jimmy Choo, Karl Lagerfeld, Paul Smith, Coach, Repetto Paris և այլն: Ընկերության աշխատանքի ամենակարևոր և հիմնարար պայմանը ապրանքատեսականու որակն է, որը համապատասխանում է հայկական և եվրոպական բոլոր չափանիշներին և հավաստագրված է մի շարք միջազգային սերտիֆիկատներով: Կարող եք պատվիրել ցանկացած արժեքի նվեր-քարտ`սկսած 5.000 դրամից: Նվեր-քարտի գործողության ժամեկտն է 6 ամիս:

  • 10000 Դրամ
  • 15000 Դրամ
  • 25000 Դրամ
  • 35000 Դրամ
  • 50000 Դրամ
  • 70000 Դրամ
  • 80000 Դրամ
  • 100000 Դրամ

Լավագույն քարտեր