Թափուր աշխատատեղեր

 

Giftcardmall.am-ի աշխատակից դառնալով` Դուք կմիանաք մասնագետների թիմին, ուր յուրաքանչյուրը հստակորեն գիտակցում է սեփական աշխատանքի դերն ու կարևորությունը, ուր ձեռքբերումներն ու հաղթանակները կազմակերպված թիմային աշխատանքի արդյունք են: Այստեղ Ձեզ հնարավորություն է տրվում լավագույնս դրսևորել գործնականում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները և ունենալ աշխատանքային մասնագիտական աճ՝ կերտելով Ձեր ապագան:

Եթե Դուք հետաքրքրված եք հայտարարված թափուր աշխատատեղերով կամ տվյալ պահին թափուր աշխատատեղի հայտարարություն չկա, միևնույն է, կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը giftcardsarmenia@gmal.com էլ. փոստի հասցեին` էլ. նամակի անվանման դաշտում անպայման նշելով հաստիքի անվանումը, որի համար Դուք դիմում եք: Ձեր ինքնակենսագրականը կպահպանվի մեր տվյալների շտեմարանում և կդիտարկվի համապատասխան թափուր աշխատատեղի առկայության դեպքում:

Ովքե՞ր կարող են դառնալ մեր թիմակիցները:

Նոր թիմակիցների փնտրելիս մենք հաշվի ենք առնում որոշակի հատկանիշներ`

  • Վստահություն և պատասխանատվություն,
  • Նորարարական մոտեցումներ, 
  • Խնդիրների լուծման հմտություններ, 
  • Հարգանք և անկեղծություն:

Մենք բարձր ենք գնահատում մարդկային կապիտալը և անձնակազմի զարգացման ու աճի բացառիկ համակարգը, որը ձևավորվել է մեր թիմում: