Առաքման պայմաններ

                                                                                                                                                                                                                      

Մեր առաքման ծառայությունն աշխատում է ամեն օր` 11:00-20:00: Առաքումն իրականացվում է մեր ընկերության առաքիչների կողմից Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: 

 

Առաքման տվյալները

Եթե Դուք արդեն ընտրել եք Ձեր նախընտրած նվեր-քարտը և տեղափոխվել եք "Ձեր գնումների զամբյուղը" էջը, այստեղ սեղմել եք "Պատվիրել"  կամ "Գնել հիմա" կոճակներից մեկը, ապա բացված պատուհանում կարող եք տեսնել "Առաքում" կոճակը: Այն սեղմելուց հետո կբացվեն դաշտեր, որտեղ Ձեր կողմից պարտադիր կերպով պետք է լրացվեն առաքման համար անհրաժեշտ տեղեկություններ, մասնավորապես՝ ստացողի անունը, ազգանունը, հեռախոսահամարը, առաքման ամբողջական հասցեն: "Բացիկի պարունակությունը" դաշտում կարող եք թողնել հաղորդագրություն, որը բացիկի տեսքով նվեր քարտի հետ կտրամադրվի ստացողին: "Մեկնաբանություններ" դաշտում կարող եք թողնել մեզ ուղղված հաղորդագրություն առաքման պայմանների, հասցեի, առաքման նախընտրելի ժամանակահատվածի կամ այլ մանրամասների վերաբերյալ: 

Նվեր քարտի՝ հյուրանոց առաքվելու դեպքում անհրաժեշտ է նշել հյուրանոցի անունը, նաև հյուրանոցային համարը: Իսկ եթե նվեր քարտը պետք է առաքվի հիվանդանոց, անհրաժեշտ է նշել հիվանդանոցի, բաժանմունքի անվանումը, հիվանդասենյակի համարը:

 

Առաքման սակագները

"Առաքում" մասում "Առաքման հասցեն" և "Տարածաշրջանը" ընտրելուց հետո համակարգը "Ձեր պատվերը" պատուհանում ցույց կտա առաքման  համար գանձվող գումարի չափը: 

 

Սխալ հասցե տրամադրելու դեպքում

Այն դեպքում, երբ առաքումը չի իրականացվել պատվիրատուի կողմից գոյություն չունեցող կամ թերի հասցեի տրամադրման պատճառով և  եթե մինչ այդ մեզ չի հաջողվել կապ հաստատել Ձեզ հետ, ապա մենք տեղեկացնում ենք ստացողին հեռախոսազանգի միջոցով, թե որ հասցեում և որ ժամերին նա կարող է վերցնել իր նվեր-քարտը:

Եթե ստացողը Ձեր նշած հասցեում  չլինի առաքման պահին, նվերը կտրվի տան անդամներին կամ գործընկերներին: Եթե նվեր-քարտը հնարավոր չէ տալ որևէ մեկին, մենք կապ կհաստատենք պատվիրատուի հետ՝ հետագա ցուցումներ ստանալու նպատակով:

 

Տեղեկացում առաքումից հետո

Պատվերը ստացողին հանձնելուց անմիջապես հետո մենք Ձեզ կտեղեկացնեք այդ մասին՝ Ձեր էլեկտրոնային հասցեին ուղարկելով համապատասխան հաղորդագրություն:

 

Պատվերի դադարեցման կարգ

Եթե Դուք ցանկանում եք դադարեցնել կամ փոփոխություն մտցնել Ձեր պատվերում, ապա խնդրում ենք  տեղեկացնել մեզ այդ մասին էլեկտրոնային փոստին հաղորդագրության ուղարկելու կամ զանգի միջոցով: Մենք անմիջապես կընդունենք պատվերի դադարեցման կամ փոփոխելու Ձեր հայցն այն պայմանով, որ այն ներկայացված լինի մինչ նվեր-քարտի առաքման օրվա առավոտյան ժամը 11:00-ը: Այդ իսկ պատճառով հարկավոր է առնվազն մինչև Ձեր կողմից նշված առաքման օրվա ժամը 11:00 զգուշացնել պատվերի փոփոխման կամ չեղյալ համարվելու մասին: Մինչև նշված ժամը պատվերը դադարեցնելու դեպքում հաճախորդը կստանա վճարված գումարի 90%-ի փոխհատուցում:

Պատվերը չի կարող չեղարկվել և գումարը որևէ կերպ չի կարող փոխհատուցվել, եթե պատվիրատուն պատվերի չեղարկման մասին տեղեկացրել է վերոնշյալ ժամկետից ուշ: