Գնորդի պաշտպանվածություն

 

Giftcardmall.am տեղյակ է, որ Դուք անհանգստանում եք Ձեզ վերաբերող տեղեկատվության հավաքման, օգտագործման և տարածման համար,  այդ իսկ պատճառով, գնահատելով Ձեր վստահությունը` մենք կապահովենք Ձեր կողմից տրամադրված տեղեկությունների պաշտպանությունը: Դրանում վստահ լինելու համար  ստորև Ձեզ ենք ներկայացնում մեր գաղտնիության քաղաքականությունը: Կարդալով այն` Դուք կարող եք հասկանալ, թե մենք ինչպես ենք հավաքում, օգտագործում, տրամադրում և պաշտպանում Ձեր անձնական տեղեկությունները (այսուհետ`ԱՏ), օրինակ ինչպիսիք են Ձեր անունը, ազգանունը և էլեկտրոնային փոստի հասցեն:

Համաձայն մեր կողմից մշակված գաղտնիության քաղաքականության` մենք հավաստիացնում ու երաշխավորում ենք, որ  բոլոր այն տվյալները, որոնք Դուք կներբեռնեք մեր կայք կամ կտրամադրեք մեր օպերատորներին` կօգտագօրծվեն միմիայն Ձեր պատվերն իրականացնելու նպատակով:

Այս ծանուցումը նկարագրում է մեր գաղտնիության քաղաքականության կազմակերպումը: Այցելելով և կատարելով ցանկացած գործողություններ մեր կայքում` Դուք   համաձայնություն եք տալիս ստորև նշված բոլոր կետերին.

1. Կատարելով ցանկացած գործողություն այս կայքում`  Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը ‹‹Գիֆտքարտս›› ՍՊԸ-ին (հասցե` ք. Երևան, փ. Դեմիրճյան 40) /այսուհետ` Ընկերություն/` մշակելու Ձեր անձնական տվյալները, այն է` անունը, ազգանունը, հասցե, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը և/կամ այլ տեղեկություն, որը հնարավորություն է տալիս ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել Ձեր ինքնությունը (համաձայն ‹‹Անձնական տվյալների պաշտպանության մասին›› ՀՀ օրենքի) և հաստատում եք, որ տալով Ձեր համաձայնությունը` դուք գործում եք Ձեր կամքով և Ձեր շահերից ելնելով:  

 2. Տեղեկացված եք և համաձայն եք, որ Ձեր անձնական տվյալները մշակվեն` հետագայում Ընկերության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու, Ընկերության կողմից անցկացվող ակցիաների /առաջարկների/ և այլ ծառայությունների վերաբերյալ Ձեզ տեղեկություններ ուղարկելու նպատակով:

3. Անձնական տվյալների մշակման համաձայնությունը տրվում է Ձեր տվյալների հետ այնպիսի գործողություններ կատարելու նպատակով (հավաքագրում, ամրագրում, մուտքագրում, համակարգում, պահպանում, օգտագործում և այլն), որոնք անհրաժեշտ են Ձեզ ծառայություններ մատուցելու կամ սույն ծանուցման մեջ նշված նպատակներին հասնելու համար:

4. Տեղյակ եք, որ Անձնական տվյալների մշակման համաձայնությունը համարվում է Ձեր կողմից տրված ավտոմատ կերպով, երբ Դուք ցանկացած  գործողություն եք կատարում մեր կայքում, և Ընկերությունը ստանում է Ձեր անձնական տվյալները մշակելու իրավունք` Ձեր սպասարկման ապահովման համար գործողությունների կատարման նպատակով, ինչպես նաև բոլոր այն դեպքերում, երբ այդ տվյալների մշակման պահանջն ուղղակիորեն սահմանված է օրենքով:

5. Տեղեկացված եք, որ Ձեր կողմից Ձեր անձնական տվյալների մշակման մասին համաձայնության ԳՐԱՎՈՐ հետ կանչման, կամ անձնական տվյալների ուղղում կամ ոչնչացում (եթե անձնական տվյալներն ամբողջական կամ ճշգրիտ չեն կամ հնացած են կամ ձեռք են բերվել անօրինական ճանապարհով կամ անհրաժեշտ չեն մշակելու նպատակներին հասնելու համար) կատարելու պահանջ ներկայացնելու դեպքում՝ Ընկերությունը պարտավորվում է դադարեցնել Ձեր անձնական տվյալների մշակման գործողությունները կամ ուղղել կամ ոչնչացնել Ձեր անձնական տվյալները տասն աշխատանքային օրվա ընթացքում, եթե Ձեր և Ընկերության միջև առկա չեն չկատարված պարտավորություններ և բացակայում են գործող պայմանագրային/ոչ պայմանագրային հարաբերություններ:

Անձնական տվյալների մշակման մասին համաձայնության հետ կանչման կամ անձնական տվյալների ոչնչացում պահանջելու դեպքում Ձեր անձնական տվյալները դադարում են մշակվել Ընկերության կողմից, սակայն դրանք պահպանվում են տեղեկատվական արխիվում և կարող են օգտագործվել միայն օրենսդրությամբ նախատեսված դեպքերում: Համաձայնության հետ կանչը հետադարձ ուժ չունի:

Անձնական տվյալների մշակման համաձայնությունը տրվում է Ընկերության գործունեության ողջ ժամանակահատվածի համար, իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` այդ դեպքերի համար սահմանված ժամանակահատվածի համար:

 

ԱՏ հավաքում. Դուք կարող եք ԱՏ  տրամադրել Կայքն օգտագործելիս կամ այնտեղ գրանցվելիս, ինչպես նաև պատվերներ կամ ONLINE գնումներ կատարելիս: Այդ գործողությունները կատարելիս` դուք ավտոմատ կերպով տալիս եք Ձեր համաձայնությունը Ընկերությանը` հավաքելու այնպիսի տեղեկություններ,  ինչպիսիք են Ձեր անուն, ազգանունը, էլեկտրոնային հասցեն, կոնտակտները, վճարմանը և առաքման վերաբերող տեղեկությունները: Մենք կարող ենք հավաքել նաև դեմոգրաֆիկ տեղեկություններ, օրինակ` Ձեր ծննդյան ամսաթիվը:

ԱՏ օգտագործում. Մենք կարող ենք օգտագործել ԱՏ-ն կայքի հետ Ձեր շփումն անհատականացնելու նպատակով, ինչպես նաև սպասարկելու, Ձեզ մոտ հետաքրքրություն առաջացնող ապրանքատեսակների մասին տեղեկություն և հատուկ առաջարկներ տրամադրելու, Ձեր հարցերին և դիմումներին պատասխանելու կամ Կայքի այլ ծառայություններ մատուցելու նպատակով:

ԱՏ տրամադրում. Մենք չենք տրամադրում Ձեր ԱՏ-ն երրորդ անձ հանդիսացող գովազդային կազմակերպություններին: Մենք ՉԵՆՔ ՎԱՃԱՌՈՒՄ ԱՏ-ն կողմնակի անձանց: Մենք կարող ենք տրամադրել Ձեր ԱՏ-ն մեր Գործընկերներին, որոնք կարող են ԱՏ-ն օգտագործել Ձեր կողմից կատարված գործողությունների հետ կապված: Մեր կազմակերպության վաճառքի դեպքում մենք կարող ենք տրամադրել Ձեր ԱՏ-ն մեր կազմակերպության գնորդներին: Բացի վերոնշյալից,  մենք կարող ենք տրամադրել Ձեր ԱՏ-ն օրենքով սահմանված դեպքերում:   

ԱՏ պաշտպանություն. Մենք օգտագործում ենք անվտանգության ապահովման արդիական համակարգեր` Ձեր ԱՏ-ն չթույլատրված տրամադրումից, պատճենումից, օգտագործումից, գողությունից և կորստից պաշտպանելու համար:

Վճարման տեղեկությունների պաշտպանություն. Մենք ընդունում ենք վճարումներ միջազգային Master և Visa կրեդիտ/դեբիտ քարտերով՝ նախատեսված առցանց վճարման համար ArCa (Master, Visa, Arca) և ArCa Virtual համակարգերով: 
Վճարումներն ընդունվում են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի պաշտպանված SSL պրոտոկոլի առկայությամբ: Բանկի ավտորիզացված սերվերներն ունեն վճարումներն իրականացնելու համար նախատեսված պաշտպանված SSL համակարգ, որը երաշխավորում է վճարման գաղտնիությունն ու հուսալիությունը: 
Մենք գնորդի բանկային քարտից որևէ տվյալ չենք պահպանում:

Երեխաների անվտանգություն. մենք 16 տարեկանից ցածր երեխաներից մտածված կերպով ԱՏ չենք հավաքում: Եթե երեխան մեզ տրամադրել է ԱՏ, ապա նրա ծնողը կամ խնամակալը կարող է մեզ հետ կապ հաստատել: Մեզ տեղեկացնելուց հետո մենք խելամիտ ջանքեր կգործադրենք երեխայի կողմից տրամադրված ԱՏ-ն՝ Կայքին տրամադրված տեղեկատվությունը, հավաքագրվող տվյալների բազայից ջնջելու համար:

Մեր ընկերությունն իրեն է վերապահում ցանկացած ժամանակ և առանց ծանուցագրի գաղտնիության քաղաքականության պայմանները  փոփոխելու, բարեփոխելու կամ թարմացնելու իրավունքը: Ընկերությունը վերամշակված քաղաքականությունը կներկայացնի իր կայքէջից: Ցանկացած վերամշակված գաղտնիության քաղաքականություն ուժի մեջ է մտնում անմիջապես՝ այն հրապարակելու պահից: Միաժամանակ  վերամշակման թվականը կհրապարակվի ամեն անգամ քաղաքականությունը թարմացնելիս: